Ներքին 2 տարի առաջ - 19:10 21-09-2024

Երևանում 22-ամյա տղամարդը խաղադրույքներով գումար է պարտվել, տանն էլ ստել է, թե իր վրա հարձակվել են ու գումարը գողացել. shamshyan.com

Սեպտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 22-ամյա Գեորգի Բ․-ն և հայտնել, որ քիչ առաջ տուն գնալիս 3 անծանոթ անձինք մոտեցել են իրեն և պահանջել գումար, ինքը նրանց տվել է իր մոտ եղած գումարը, այդ պահին ինքը հարվածել է նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը հարվածել են իրեն: Ավելացրել է նաև, որ նրանցից մեկի ձեռքին նկատել է ատրճանակին նմանվող առարկա:

Տեղում Գեորգի Բ․-ն հրավիրել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնել է, որ մոտ 6 ամիս առաջ իր անունով «Հայէկոնոմբանկ»-ից վարկ է վերցրել 500 հազար ՀՀ դրամի չափով, որի առաջին և երկրորդ վճարումը կատարել է իր աշխատավարձից, իսկ երրորդ ամսվա գումարը, որը կազմում է մոտ 24 հազար դրամ, չկարողանալով վճարել, փորձել է գումար աշխատել Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում խաղադրույքներ կատարելով, որտեղ գրանցել է հաջողություններ և ոգևորվելով կատարել է հերթական խաղադրույքը։

Հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին ստացել է աշխատավարձ 140 հազար դրամ, որից 100 հազարը պետք է տար իր ծնողին, սակայն քանի որ գումարը տալուց և վարկի վճարումը կատարելուց հետո իր մոտ այլևս գումար չէր մնա, ցանկացել է կրկին անգամ խաղադրույք կատարելու միջոցով գումար աշխատել, սակայն մաս-մաս վերոնշյալ գումարը պարտվել է:

Հաջորդ օրը, չկարողանալով այդ գումարը հայթայթել որևէ այլ կերպ, և ցանկանալով, որ տան անդամները չիմանան կատարվածի մասին, որոշել է հորինել և տան անդամներին հայտնել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այդ ժամանակ իր մոտ եղած բանալիով քերծել է իր աջ ձեռքի ուսի հատվածը, որպեսզի պատմությունը հավատ ներշնչի, ինչից հետո գնալով տուն պատմել է իր հորինած եղելությունը։ Այնուհետև ինքը չի ցանկացել զանգահարել ոստիկանություն, սակայն հարևանությամբ բնակվող բնակիչները հայտնել են, որ իրենք կզանգեն, ինչից հետո զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր նկատմաբ ավազակային հարձակում է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում