Ներքին 2 տարի առաջ - 11:04 08-05-2024

Երևանում 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամների արկղը․ shamshyan.com

Ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում նվագելու միջոցով գումար վաստակող քաղաքացու դիմաց դրված մետաղադրամներով լցված արկղը և դիմում փախուստի։

Ոստիկանները անմիջապես հետապնդում են նրան, ով իր մոտ եղած արկղը փախուստի ժամանակ նետում է, կարողանում են բռնել և կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվում է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 56-ամյա Արսեն Հ․-ն:

«Կողոպուտ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում