Մամուլ 2 տարի առաջ - 08:19 20-09-2024

Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի 28-29-ին Մայր տաճարի Վերաօծման եւ Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետը հրավեր ստացել է, բայց մասնակցության հարցը դեռ քննարկում են:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Փաշինյանի կառավարական կաբինետի նախարարների խոսնակներից պարզել՝ արդյոք նրանք մասնակցելու են սուրբ ծիսակատարություններին: Պարզեցինք, որ նախարարների մի մասը դեռ որոշում չունի, իսկ մյուսների խոսնակներն էլ դեռ չեն արձագանքել:
Միայն ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղող ՀՀ նախագահի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ սեպտեմբերը ծանրաբեռնված է. ուստի դեռ որոշում չկա մասնակցության վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակից մեզ եւս ասացին, որ ստացել են Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը մասնակցելու հրավեր, սակայն մասնակցության վերաբերյալ հորդորեցին հետեւել պաշտոնական լրահոսին:

ՔՊ-ական պատգամավորներից մի մասի խոսքով՝ Մայր Աթոռից իրենք դեռեւս հրավեր չեն ստացել, իսկ ստանալու դեպքում չգիտեն՝ կգնա՞ն, թե՞ ոչ: Այսինքն՝ իշխանականներին անգամ եկեղեցական սուրբ արարողություններին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի թույլտվությունն է պետք. ու հիմա ամբողջ թիմով սպասում են՝ տեսնեն իրենց ղեկավարը գնալո՞ւ է, թե՞ ոչ, նոր, ըստ այդմ, որոշում կայացնեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»