Մամուլ 2 տարի առաջ - 08:49 19-09-2024

Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բագրատ սրբազանը, որն այս օրերին ակտիվ շփումների մեջ է քաղաքական-հասարակական տարբեր խմբերի հետ եւ նախապատրաստվում է սեպտեմբերի 22-ի հավաքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անգամ նեղ շրջապատում՝ Սրբազան շարժման համակարգող խորհրդում, չի բացում փակագծերը իր առաջիկա անելիքների մասով։ Կարեն Բեքարյանի ղեկավարած խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդարանական երկու ուժերից եւ մի քանի արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Արցախի քաղաքական դաշտից երկու ներկայացուցիչ: Խորհուրդը պարբերաբար հավաքներ է կազմակերպում, սակայն սրբազանը հիմնականում լսողի դերում է: Նա չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը՝ շարժման մարտավարության եւ անելիքների մասին։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Համալիրում մոտ տասը հազարանոց մեծ դահլիճը մեկ օրով վարձակալելու համար 10 մլն դրամ են վճարել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան