Ներքին 2 տարի առաջ - 21:11 18-09-2024

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ առկա է հայ-ղազախական լավ համագործակցություն եւ հույս հայտնել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի և կզարգացնի երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայամավորվածություններից, կարևորել է համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում:

Հանդիպան ընթացքում քննարկվել է Հայաստանում ընթացող շինարարական աշխատանքներին միջազգային՝ այդ թվում ղազախական ընկերությունների ակտիվ ներգրավածության, քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ համագործացության,Ղազախստանից-Հայաստան ավտոճանապարհային ուղղությունների մի քանի տարբերակների և տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»