Ներքին 3 տարի առաջ - 19:22 10-02-2023

Գնել Սանոսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարն ընդգծել է` Չեխիայի հետ համագործակցության տարբեր ուղղություններով մեծ ներուժ կա, աշխատելու մեծ հնարավորություններ կան և, դեսպանի առաջիկա աշխատանքը միտված կլինի հենց այդ առաքելությանը։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին կարևորել երկկողմ համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը։ Դեսպանը նկատել է, որ հայաստանյան ենթակառուցվածքները շատ արագ են զարգանում։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Կարևորվել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում չեխական ձեռնարկությունների հետ Հայկական ԱԷԿ-ի համագործակցությունը։
Ընդգծվել է մարզերի և քաղաքների միջև առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Նախարար Սանոսյանը կարևորել է այս տարվա հունիս ամսից Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթերի մեկնարկը, որը ոչ միայն կնպաստի հայ-չեխական հարաբերությունների ամրապնդմանը, այլև մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Քննարկվել են նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության գործընթացին վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գործընթացը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»