Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:16 15-09-2024

Պահպանենք մեր կրոնը, չթողնենք, որ այս փոքրիկ Հայաստանը կործանվի. այսօր եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը։

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Oragir.News-ը այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորչ եկեղեցի։ Հավատացյալ ժողովրդը արդեն այստեղ էր՝ մասնակցելու Խաչվերացին նվիրված և կիրակնօրյա պատարագին։

Oragir.News-ին պատարագի մասնակիցները ներկայացրին օրվա խորհուրդը, իրենց մասնակցության պատճառները, տոնի կարևորությունը։ Պատարագի մասնակիցները խաղաղություն ցանկացան աշխարհին և Աստծո ողորմածությունը ողջ մարդկությանը։

«Պահպանեք մեր կրոնը, մի՛ թողեք, որ այս փոքրիկ Հայաստանը կործանվի և մնա առանձ հայերի։ Ես այս տարիքում եմ, բայց մինչև վերջին կաթիլը կպայքարեմ, որ իմ հողում թուրքի ոտքը չմտնի, մենք ունենանք առաջվա Հայաստանը և մեր կրոնը՝ Քրիստոնեությունը»,-ասաց պատարագի մասնակիցներից մեկը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան