Մամուլ 2 տարի առաջ - 08:15 14-09-2024

Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ Ժողովուրդ

ՔՊ-ականները շարունակում են արհամարհել պետական արարողակարգի անգամ տարրական պահանջները, ինչն էլ, ցավոք, խիստ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի արտաքին վարկանիշի վրա։ Այպիսով, ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այս տարվա օգոստոսին նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան, սեպտեմբերի 11-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը պաշտոնապես ազդարարում է լիազորությունների ստանձնումը։

Մինչդեռ պետական արարողակարգի համաձայն՝ դեսպանի պաշտոն ստանձնելիս սովորաբար հավատարմագրերի պատճենը պաշտոնյան հանձնում է այն պետության ղեկավարին, որտեղ իրացնելու է պարտականությունները։ Այդպես էր նաեւ, օրինակ, երբ 2022 թվականին ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր լիազորությունները ստանձնելիս հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. սակայն Արսենյանին Պուտինը չի ընդունել:

ՔՊ-ականները որոշել են արտաքին աշխարհի «կարծրատիպերը» կոտրել ու չպահպանել պետական արարողակարգի կանոնները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նկատեց, որ Գուրգեն Արսենյանը դեսպանի պաշտոն ստանձնելիս, չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ երեւույթ է, եթե ոչ՝ խայտառակություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան