Մամուլ 2 տարի առաջ - 08:35 13-09-2024

Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: Հենց սրանից հետո «Ուիգմոր» բժշկական կենտրոնը հայտնվեց նույնիսկ կառավարության ուշադրության կետրոնում։ Այս փոխանցումից հետո իրավապահները մտան նշված բժշկական կենտրոն եւ սկսեցին փնտրել ապօրինություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։ Նախարար Ավանեսյանը, սակայն, փորձեց ինչպես միշտ շրջանցել, եւ խուսափելով պատասխանից՝ հորդորեց հարցում ուղարկել. սակայն հարցում ուղարկելու կարիք չկա, քանի որ փաստաթղթերը, որպես ապացույց, հրապարակում ենք. 600 մլն դրամ պետպատվեր՝ «Ուիգմոր» կլինիկային:

Նախարար Ավանեսյանը պարզապես խուսափեց պարզաբանել, թե 600 մլն դրամ ինչու է տվել նորաբաց, պրոֆեսիոնալ ոչ մի հատկանիշով աչքի չընկած կլինիկային: Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է եւ աստիճանաբար ախտահարում է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին:»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»