Ներքին 2 տարի առաջ - 17:25 12-09-2024

Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում են բելառուսական լրատվամիջոցները։

«Լավ կլիներ, չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ, ինչպես նախկինում էր։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ: Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, ինչպես տեսնում եք, ուզում են գնալ Արևմուտք, ԵՄ», - ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բելառուսը դեմ չէ Արևմուտքի հետ համագործակցությանը, սակայն հիշեցրել է, որ ԱՄՆ-ում նոր իշխանությունների գալու հետ մեկտեղ փոխվելու է այդ երկրի քաղաքականությունը:

Լուկաշենկոն հորդորել է, ամեն դեպքում, չկորցնել այն, ինչ Հայաստանն արդեն ունի ավանդական գործընկերների հետ համագործակցությունից։

«Ամեն ինչ կարող է պատահել. Բայց մի կորցրեք այն, ինչ ունեք»,- խորհուրդ է տվել նա:

«Ի՞նչ եք կարծում, Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային ոչ ոք չի սպասում։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- նշել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ «հայերը շատ խելացի մարդիկ են ու շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում