Ավելին 1 ամիս առաջ - 17:00 25-07-2026

Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի սիրելին՝ Շողերը, ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել՝ մակագրելով. «Իմ երջանկություն»:

Զույգն այլևս չի թաքցնում իր հարաբերությունները և ակտիվորեն պատրաստվում է սպասվող ամուսնությանը:

Հետաքրքրական է, որ անձնական կյանքում նշանակալի փոփոխությունների մասին վերջերս հայտնել էր նաև Ալեքսանդրի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը։ Նա նույնպես տեղեկացրել էր, որ շուտով կրկին ամուսնանալու է:

Տարիներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց բաժանումից հետո նախկին ամուսիններն ի վերջո թերթել են այդ էջը․ երկուսն էլ վերջապես գտել են իրենց կյանքի ճշմարիտ ընկերներին ու կերտում են նոր երջանկություն:



Թամարա Քալանթարյան