Ներքին 2 տարի առաջ - 13:30 12-09-2024

44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ. Փաշինյան

«Սովորական գողության դեպքում, ով անմիջապես թիրախավորված չէ, սովորաբար չի իմանում կամ ուշ է իմանում դրա մասին, և դա տագնապի զգացողություն չի առաջանցում, բայց երբ հնչում են կրակոցներ, դրա մասին իմանում են շատ մարդիկ, այդ կրակոցի մասին խոսակցությունը շատ արագ տարածվում են և դառնում լուրջ քննարկման առարկա»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այստեղ կա նաև այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ:

«Մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք, Անվտանգության խորհրդում է այդ թեման քննարկվել, ես նաև ՆԳ նախարարին եմ տվել հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք--զինամթերքի փնտրտուքների հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է որոշակի վերանայենք: Նոր մեթոդների կիրառությամբ մենք որոշակի՝ ոչ մեծ, բայց արդյունքներ ունենք», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը:

«Այստեղ ընտրության հարց կա՝ օրինական զենքը ինչքանով պետք է հանդուրժելի լինի մեզ համար: Հիմա զենք բերելու հնարավորություններն են շատացել, օրինական զենք ձեռք բերելու: Ճիշտ կլինի, որ մենք տեսնենք, թե զենքի կիրառմամբ այդ առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով իրականացվել և քանի տոկոսը՝ անօրինական զենքով, որը մեզ հետևություն անելու հնարավորություն կտա:

Հիմա հայեցակարգային ընտրությունը հետևյալն է, թե զենքով ապօրինի հարձակման ենթարկվող մարդկանց մեր հայեցակարգային պատկերացումներով մենք արդյո՞ք ուզում ենք վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե չենք ուզում վերապահել», - հայտարարեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով