Արտաքին 4 տարի առաջ - 12:13 13-06-2022

Միջուկային զենքի կիրառման վտանգը գագաթնակետին է հասել սառը պատերազմից հետո. SIPRI


Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ​​միջազգային ինստիտուտի (SIPRI) վերլուծաբանները կարծում են, որ ուկրաինական պատերազմը սրել է լարվածությունը միջուկային տերությունների միջև, իսկ նրանց միջուկային զինանոցներն առաջիկայում, սառը պատերազմից հետո առաջին անգամ, կսկսեն աճել. ընդ որում, նման զենքի կիրառման վտանգն ամենամեծն է վերջին տասնամյակների ընթացքում։

«Բոլոր միջուկային տերությունները մեծացնում կամ արդիականացնում են իրենց զինանոցները, նաև միջուկային հռետորաբանությունը և իրենց ռազմավարության մեջ կարևորում են միջուկային զենքի դերը,- տարեկան զեկույցում ասել է SIPRI-ի զանգվածային ոչնչացման զենքերի ուսումնասիրության ծրագրի տնօրեն Ուիլֆրեդ Վանը:- Եվ դա շատ մտահոգիչ միտում է»:

Եվ, իրոք, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո երրորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի միջուկային ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել:

Ռուսաստանն ունի աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը՝ ընդհանուր առմամբ տարբեր հզորության 5977 միջուկային մարտագլխիկ, մոտ 550-ով ավելի, քան Միացյալ Նահանգները: Իսկ աշխարհի բոլոր մարտագլխիկների ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ամերիկային։

Սակայն, ինչպես նշում է SIPRI-ն, նրանցից հետ չի ուզում մնալ Չինաստանը, որը մոտ ապագայում մտադիր է շահագործման հանձնել հրթիռների արձակման մոտ 300 նոր հարթակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան