Մամուլ 2 տարի առաջ - 08:02 12-09-2024

Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որեւէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որեւէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, եւ որեւէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»:

Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային եւ այդ ցանկը մշտապես «թարմացվում» է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ անգամ «ֆեյսբուք»-ում կարծիք գրելու համար խափանման տարբեր միջոցներով պատժվել են՝ կալանք, գրավ, ստորագրություն՝ չբացակայելու մասին, տնային կալանք եւ այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպը՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է՝ բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։

Մամիկոն Ասլանյանն ընտրվեց ամենաշատ ձայներով, կալանավորվեց իր համար նախատեսված պատժից էլ շատ ժամանակահատվածով:

Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, որի գործով ո՛չ տուժող կա, ո՛չ բողոքող, եւ որեւէ փաստաթուղթ Աշոտյանը չի ստորագրել, բայց կալանքի տակ է շուրջ 1 տարի է: Հայաստանում շատ է քաղհալածյալների թիվը, այն մարդկանց թիվը, որոնց պետական ապարատում աշհեռացնում են աշխատանքից՝ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու (Like) համար։ Ընդդիմադիր մի շարք հայտնի անձինք, հատկապես բուհերից` ԵՊՀ, Բրյուսով, Կառավարման ակադեմիա եւ այլ, կորցրել են իրենց աշխատանքը»:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները