Մամուլ 2 տարի առաջ - 07:22 11-09-2024

Կվերաբացվի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դեռ 2023 թվականի մայիսի 30-ին դադարեցվել էր Սոթքի ոսկու բաց հանքի շահագործումը, քանի որ, ապրիլի 14-ից սկսած, հանքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կրակահերթեր են իրականացվել։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող կրակոցները։ Այս ամենից հետո Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքներ կատարելը անհնարին է դարձել, որից հետո էլ որոշում է կայացվել դադարեցնել բաց հանքի շահագործումը։

ArmLur.am-ի խմբագրություն Վարդենիսի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր են ստացվում, որ Սոթքի ոսկու բաց հանքը առաջիկայում կրկին շահագործվելու է։ Այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ը կապ է հաստատել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ իրատեսական է ոսկու բաց հանքը կրկին շահագործելը եւ համապատասխանում են իրականությանը հանքը կրկին շահագործելու լուրերը, թե ոչ։

ArmLur.am-ի հետ զրույցում Ռուզաննա Գրիգորյանը ասաց, որ նման տեղեկություններ չունի։
Այսինքն, ինչ-որ շրջանակներ խաբում են վարդենիսցիներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան