Ներքին 2 տարի առաջ - 20:59 10-09-2024

Սա ուժի ցուցադրում էր և իմփիչմենթի գործընթացի կանխում

Երևանի ավագանին այսօր վաղաժամկետ դադարեցրեց Երևանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները։ Երևանի ավագանին կողմ քվեարկեց նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ սա Ավինյանի ուժի ցուցադրում է և հնարավոր իմպիչմենտի գործընթացի կանխում։

«Միանշանակ այդ գնահատականները պետք է տալ։ Ընդ որում, սա հակաժողովրդավարական, ոչ մի կերպ ժողովրդավարության հետ չաղերսվող քայլ է, որը ավելի թուլացրեց քաղաքային գործող իշխանության քաղաքական լեգիտիմությունը»,-ասաց նա։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Տիգրան Ավինյանն այս խահին շատ վատ վիճակում է գտնվում։

«Ավինյանը շատ տխուր վիճակում է հայտնվել, որովհետև ակնհայտորեն երևում է, որ սառնություն ունի քաղաքական իշխանության հետ, մյուս կողմից՝ այդպես էլ չկարողացավ ընդդիմության հետ աշխատել սովորել ավագանու ներսում»,-նշեց նա։

Քաղաքագետի պնդմամբ՝ Ավինյանը փորձում է նման քայլերով ռիսկերը չեզոքացնել, բայց ռիսկերը միայն խորանում են։

«Լեգիտիմությունը եթե կորչում է, իսկ քաղաքական լեգիտիմությունն Ավինյանն ամբողջովին կորցնում է, ամբողջովին կախված է լինում Նիկոլ Փաշինյանի կամքից։ Ինքը մոտեցնում է այն պահը, որ իրենից իշխանությունն ուղղակի կարող է ազատվել»,-ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Ավինյանը վախենում է իմպիչմենտի գործընթացից։

«Ընդդիմությունը հոկտեմբերին իմպիչմենտի գործընթաց է սկսելու, փորձում է ճնշումներով կանխել, չնայած չեմ կարծում՝ դա մեծ հաջողություն իրեն բերի»,-նշեց Սուրենյանցը։

Դիտարկմանը՝ այս հարցը տեղ կգտնի՞ եվրոպական կառույցների զեկույցներում կամ ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, քաղաքագետը նկատեց․ «Անպայման. սա Հայաստանի ժողովրդավարական իմիջի վրա բացասաբար ազդելու է»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան