Արտաքին 3 ժամ առաջ - 18:21 06-10-2026

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը

Իրանի խորհրդարանում գրանցվել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի իմպիչմենտի նախագիծը։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, այս մասին ասել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։

Նրա խոսքով՝ պատգամավորներից մեկը գրանցել է իմպիչմենտի նախագիծը, սակայն փաստաթուղթը դեռևս չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։

Նշենք, որ Արաղչիին մեղադրում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ընթացքում միջնորդների միջոցով ամերիկյան կողմի հետ չամրագրված բանակցություններ վարելու մեջ։

Ամենից շատ դիտված