Մամուլ 2 տարի առաջ - 08:03 10-09-2024

Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի հետ․ սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները կիրակի օրը, փակ ֆորմատով, հանդիպել են քաղաքական որոշ ուժերի հետ։ Սրբազանը քաղաքական գործիչներից աջակցություն է ակնկալել եւ խնդրել է անպայման մասնակցել սեպտեմբերի 22-ի մեծ հավաքին` մարզահամերգայինում: Ասել է, որ այդ օրը կներկայացնեն իրենց ծրագիրը, անելիքները, բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Նշել է, որ սեպտեմբերի 23-ից սկսում են ակտիվ գործողություններ, բայց չի մանրամասնել՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, թե այլ բան։ Կիրակնօրյա հավաքին մասնակցած քաղաքական գործիչների շարքերը բավականին նոսր են եղել: Մենք գրել էինք, որ նման ֆորմատով 2 ամիս առաջ էին հանդիպել, Բագրատ սրբազանն առաջարկել էր քաղաքական խորհուրդ-խորհրդատվական մարմին ձեւավորել, որում կընդգրկվեն աջակից ուժերի ներկայացուցիչները, սակայն համաձայնության չէին եկել․ ներկաները սրբազանին առաջարկել էին հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, որ իրենց համար պարզ լինի, թե ինչին են աջակցում։

Եւ չնայած հավաքից հետո Սրբազան շարժման էջով տեղեկացրին, թե «Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ», սակայն տեղեկացանք, որ ֆորմալ առումով խորհուրդը չի ձեւավորվել: Ասվել է՝ ամեն բան պարզ կդառնա սեպտեմբերի 22-ի հավաքին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Համալիրում հավաքվելու է Շարժման ողջ ակտիվը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»