Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:55 09-09-2024

Կներվայնանամ, մանդատից կզրկեմ. խմբակցության ղեկավարը սպառնացել է ավագանու անդամին

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ կքննարկի ավագանու 3 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծերը, նրանք են Անուշ Գինոսյանը, Անույշ Խուդավերդյանը և Գրիգոր Երիցյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Անուշ Գինոսյանը պատմեց, որ ավագանու անդամ Վահան Ավագյանն իր առաջ ուլտիմատում է դրել, որի ապացույցները ներկայացրեց մեզ ձայնագրության տեսքով։

«Վահան Ավագյանն ասաց, որ պետք է դուրս գանք «Ալյանս»-ից կամ վայր դնենք ավագանու մանդատը, ես էլ իրեն ասացի՝ եթե անգամ 2 հոգի մնան «Ալյանս»-ում, ապա մեկը լինելու եմ ես, և պատրաստ եմ հենց այս պահին վայր դնել ավագանու մանդատը, որովհետև ես մանդատի կռիվ չեմ անում»,- ասաց Գինոսյանը։

Նրա խոսքով՝ ինքը ամենօրյա կապի մեջ է եղել «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի հետ, ինչը դուր չի եկել խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին։

«Դրանից հետո սկսվեց իմ հանդեպ արշավը, ինչից հետո դիմում գրեցի որ վայր եմ դնում մանդատս։ Մի քանի օր հետո ինձ եկավ ձայնագրություն՝ դու ոնց որ ուզում ես, որ ես վերցնեմ քո մանդատը, և դու գնաս տուն…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով