Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:40 20-07-2024

Սևանում վերջին հրաժեշտը տվեցին երեխայի աչքի առաջ սպանված ավագանու անդամին

Այսօր Սևանում վերջին հրաժեշտը տվեցին հուլիսի 17-ին սպանված Արսեն Աֆիյանին։ Նրա հուղարկավորությունն էր։

Սևանի բնակիչներից մեկը նշեց, որ մարդկանց ու մեքենաների հոսքն այնքան շատ էր, որ խցանումներ էր առաջացրել։

«Ինչ կարող եմ ասել․․․ցավալի է շատ։ Խոսքեր չկան։ Բոլորի կողմից իսկապես սիրված ու հարգված երիտասարդ էր»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այս կորուստը ոչ միայն ընտանիքի մեծագույն կորսուստն էր,այլ նաև ողջ համայնքինը։

«Արսենին կարող եմ հիշել ոչ միայն ազնիվ մարդ, բարի երիտասարդ, այլ նաև հոգատար ու լավ մասնագետ։ Սա մեր բոլորի կորուստն է»,-ասաց Սևանի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի տղան է։

«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով