Ներքին 2 տարի առաջ - 10:58 09-09-2024

Երևանում քեռու ու եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ «ձախ բազկի առաջնային շրջանի և ձախ ձեռքի առաջին մատի կողմնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռուբեն Ղ․-ն, ով հայտնել, որ Մինաս Ավետիսյան 4 փողոցի 12 հասցեում քեռու կողմից դանակահարվել է, իսկ ժամը 15։30-ի սահմաններում «աջ ազդրի և կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն է է ընդունվել Երևանի բնակիչ 60-ամյա Սամվել Մ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված հասցեում դանակահարության հետևանքով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տտեղում ոստիկանները պարզել են, որ Ռուբեն Ղ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Սամվել Մ․-ն՝ պատճառելով նշված վնասվածքները, ինչպես նաև նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել Սամվել Մ․-ն: Վերջինս էլ նույն վիճաբանության ընթացքում Ռուբեն Ղ․-ին երկու-երեք անգամ ձեռքով հարվածել, ապա նրա ձեռքից վերցրել է դանակը և հարվածել իր աջ ոտքին և աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»