Ներքին 2 տարի առաջ - 10:51 07-08-2024

Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր. shamshyan.com

Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևանի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 15 խումբը կանչով մեկնել է Կոմիտասի պողոտայի Րաֆֆու անվան դպրոցի մոտ և բուժօգնության տեղափոխել մի տղամարդու՝ ոտքից դանակահարված վիճակում:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 37-ամյա Առաքել Ա․-ն Կոմիտասի պողոտայի 55 հասցեի մոտ վիճաբանել է Երևանի բնակի 34-ամյա Դավիթ Ս․-ի, ոմն Արամի ու ոմն Մկրտիչի հետ, այնուհետև գնացել են Կոմիտաս 57 հասցե, որտեղ Դավիթ Ս․-ն մեկ անգամ հարվածել է Առաքել Ա․-ին, ապա նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Առաքել Ա․-ին է զանգահարել իր ընկեր Արթուր Խ․-ն, որպեսզի միասին գնան Գրիբոյեդովի փողոցի 4 հասցե՝ կատարվածի մասին զրուցելու համար, որի ժամանակ Դավիթ Ս․-ի ընկեր 32-ամյա Վարդան Բ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Առաքել Ա․-ի ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում