Ներքին 2 տարի առաջ - 17:50 04-09-2024

Ավինյանը հողերի աճուրդ է հայտարարել, ապա «գժականով» չեղարկել արդյունքները

Երևանի քաղաքապետարանը մայիսի 29-ին հայտարարել էր համայնքային սեփականություն համարվող հողամասերի բաց դասական աճուրդ:

Ըստ քաղաքապետարանի հայտարարած աճուրդի՝ մասնակցել ցանկացողները հայտին կից պետք է ներկայացնեին տեղական վճարի՝ 10․000 դրամի, և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։

Մարդիկ մասնակցել են, գումարներ վճարել, շինթույլտվություններ ստացել, սակայն մեկ ամիս անց` 01.07.2024թ քաղաքապետը հայտարարել է, որ հրաժարվում է և, իբր հետ է վերադարձնում մարդկանց վճարած գումարները:

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ է քաղաքապետարանը աճուրդի օրը չեղարկել։

«Այդ աճուրդն այդ ամսաթվով չի կայացել, քանի որ Երևան քաղաքը գենպլան չունի, ու այդ աճուրդը չկայանալու մասին մենք այլ ամսաթվով հայտարարություն ենք դրել նորից՝ հուլիսի 1-ին այդ աճուրդների բաժնում։

Ինչ վերաբերվում է գումարներին՝ օրենքով սահմանված կարգով այդ գումարները վերադարձվել են՝ և՛ 10․000 դրամները, և՛ մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ, ով նշեց, որ աճուրդի չեղարկումն արդեն իսկ կասկածելի է։

«Հնարավոր է՝ ինչ-որ բան է փոխվել։ Հավատանք հրաշքներին, որ գուցե ի նպաստ քաղաքի է եղել։ Սակայն այն, որ մարդիկ գումարներ են վճարում, անդորրագրեր են կցում հայտերին, ու չեղարկվում է՝ արդեն կասկածելի է միանշանակ։ Այստեղ ինչ-որ մութ բան կա։

Հաշվի առնելով, որ քաղաքապետարանում սկանդալը սկանդալի հետևից, կոռուպցիոն ռիսկեր պարունակող շատ բաներ են լինում, սա ևս կասկածելի է, քանի որ մարդ կա, որ կոնկրետ հետաքրքրված է աճուրդներով»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին