Մամուլ 2 տարի առաջ - 11:13 04-09-2024

Խիղճ ունենալու համար պետք չէ «այլախոհ» լինել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայտնի մեջբերում Սերգեյ Դովլաթովից. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, իհարկե, իրավացի ենք: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են գրել չորս միլիոն մատնագրերը»: Իսկապես, կարեւոր հարց է: Բայց, մյուս կողմից, պետք է ասել, որ նույնիսկ Ստալինի ժամանակ եղել են մարդիկ, որոնք, չհակադրվելով խորհրդային իշխանությունը, որեւէ ձեւով չեն մասնակցել քաղաքական բռնաճնշումներին:

Խոսքը նախեւառաջ մտավորական, համալսարանական, ակադեմիական միջավայրի մասին է: Այդպիսի մարդիկ, իհարկե, բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, իշխանության սիրելիները չէին, բայց, մյուս կողմից, շարունակում էին աշխատել գիտության, արվեստի, կրթության բնագավառում: Նրանց բերած օգուտը հսկայական է: Ավելին՝ համոզված եմ, որ մենք, 1991 թվականից հետո մինչ օրս, մեծ չափով շարունակում ենք վայելել նրանց ստեղծածը: (Մեկ ուրիշ առիթով կզարգացնեմ այդ թեման):

Եթե դա ճիշտ էր ստալինյան դաժան ժամանակաշրջանում, ապա 60-70-ական թվակաների մասին հաստատ կարելի է նույնն ասել: Ոչ բոլոր ակադեմիկոսներն էին ստորագրում Սախարովին «դատապարտող» նամակները, ոչ բոլոր գրողներն էին միանում Սոլժենիցինի դեմ ծավալվող արշավին, իսկ համաշխարհային փառք վայելող երաժիշտ Ռոստրապովիչը նրան իր տանն ապաստան էր տվել: Ոչ բոլոր դասախոսներն էին Երեւանի պետական համալսարանում «տոն տալիս» իշխանությունների փորձերին՝ հեռու պահել ուսանողներից Էդմոն Ավետյանին եւ Ռաֆայել Պապայանին: Խղճով ղեկավարվող մարդիկ ամենեւին այլախոհ կամ «հակասովետական» չէին, պարզապես սկզբունքներ ունեին:

«Արեւմտյան ժողովրդավարության բաստիոն» հռչակված ժամանակակից Հայաստանում իշխանությանը քծնողները, դրան ծառայողները, համապատասխան կառույցներ մտնողները զարմանալիորեն շատ են: Եթե չծառայեն ու չքծնեն, նրանց հաստատ ոչ մի լուրջ «պատիժ» չի սպառնում: Եթե քաղաքական պատճառներով ԵՊՀ-ում դասավանդելու հնարավորությունից զրկված 3 դասախոսների փաստի հետ իրենց անհամաձայնությունը հայտնեն, դարձյալ աշխարհը նրանց համար շուռ չի գա: Հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ «խորհրդային իներցիա» է գործում:

․․․ Ամերիկյան եւ եվրոպական առաջատար համալսարանների ուժեղ ու ազդեցիկ լինելու պատճառը նաեւ լայնախոհության, ակադեմիական ազատության մեջ է»:

Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում