Արտաքին 2 տարի առաջ - 20:55 03-09-2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ընդունել է իր տեղակալ Միրչա Ջեոանայի հրաժարականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Սթոլթենբերգն ընդունել է նրա հրաժարականը և շնորհակալություն հայտնել Ջոանին ծառայության համար», - ասված է փաստաթղթում։

Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից։

«Միրչեն ծառայել է ՆԱՏՕ-ին մոտ հինգ տարի: Նրա ուշադրությունը տեխնոլոգիաների և առաջացող անվտանգության մարտահրավերների վրա չափազանց կարևոր է Դաշինքի նորարարությունը խթանելու համար: Նա իսկական տրանսատլանտիստ է, և գործընկերների հետ նրա աշխատանքը մեծապես օգուտ է տվել ՆԱՏՕ-ին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է Սթոլտենբերգը:

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Ջեոանան պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, որպեսզի մասնակցի Ռումինիայի նախագահական ընտրություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով