Արտաքին 4 տարի առաջ - 20:01 19-10-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը Էրդողանի հայտարարությունն անվանել է «անհաջող»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանի միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության հասարակական խորհրդի ղեկավար Սերգեյ Օրջոնիկիձեն դիտարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ մարդկության ճակատագիրը չի կարող «թողնվել Երկրորդ համաշխարհային պատերամում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը»: «Անհաջող էր, քանի որ այս կերպ թուրք առաջնորդն իր երկիրը հակադրեց Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին և Ֆրանսիային՝ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին: Այս մասին նա ասել է Gazeta.Ru-ին տված հարցազրույցում:

«Էրդողանը շատ անհաջող հայտարարություններ է անում, բայց սա ամենադժբախտ հայտարարություններից մեկն է: Ի՞նչ է նշանակում «երկրների մի բուռ»: Նրանք մի բուռ չեն, նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են: Այսպիսով, նա ինքն իրեն հակադրում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային. չգիտեմ, միտումնավո՞ր, թե՞ ոչ: Կարծում եմ, որ Էրդողանի համար առանձնապես լավ բան դրանից չի ստացվի»,- ասել է դիվանագետը:

Օրջոնիկիձեն հիշեցրել է, որ Թուրքիան, լինելով ՄԱԿ-ի անդամ, ստորագրել և վավերացրել է կազմակերպության Կանոնադրությունը և պետք է գործի դրան համապատասխան, այսինքն` առաջին հերթին, համապատասխանի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Իսկ Էրդողանի խոսքերը նա կապել է Կիպրոսի գործերի վիճակից դժգոհության հետ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևում ասվում է, որ Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածից, ինչը, հավանաբար, Էրդողանին այնքան էլ դուր չի գալիս: Կան նաեւ ոչ միայն Անվտանգության խորհրդի, այլեւ ՄԱ -ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւեր»,- հավելել է դիվանագետը:

Միաժամանակ, Օրջոնիկիձեն հիշեցրել է, որ Կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները պետք է իրենց համաձայնությունը տան ՄԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելուն:

«ՄԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը այլ հարց է, և դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամների համաձայնությունը: Այս հարցը չի կարող լուծվել արագ հարվածներով և նրանց հասցեին քննադատությամբ»,- ընդգծել է դիվանագետը:

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»