Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 03-09-2024

Ալիևը մերժեց Փաշինյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ալիեւը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք համաձայնեցված են, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարեւոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին»։

Փաշինյանն ասել էր, թե Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են 17 հոդվածից 13-ը, ու ինքն առաջարկում է այդ տեսքով ստորագրել։ Նա չէր գաղտնազերծել այդ13 հոդվածի բովանդակությունը, եւ թե ինչի շուրջ կողմերը չեն կարողանում պայմանավորվել։ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նույնպես չի գաղտնազերծել, սակայն պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իրենց պահանջը եւ խոսել Հայաստանի ապառազմականացման մասին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր