Ներքին 2 տարի առաջ - 19:07 02-09-2024

Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ

Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք ոչ միայն խորհրդարանական, այլեւ բոլոր մակարդակներում: Ղազախ գործընկերների հետ մենք հաճախ հանդիպում ենք տարբեր միջազգային հարթակներում, եւ այդ հանդիպումները միշտ օգտագործում ենք ի նպաստ երկու երկրների խնդիրների լուծման: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

«Ինձ համար շատ կարեւոր է այս այցը, քանի որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրների հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում»,- ասել է Բոլատ Իմանբաեւը:

Նա ընդգծել է, որ այսօր նշանակալի օր է, քանի որ 25 տարի առաջ` 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, մեր երկրները ստորագրել են հիմնադրման փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագիր:

Բոլատ Իմանբաեւը նշել է, որ մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զգալի ներդրում է ունեցել այս տարվա ապրիլ ամսին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի պաշտոնական այցը Հայաստան: Դեսպանը կարեւորել է այցի ընթացքում Ղազախստանի նախագահի հանդիպումն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Ղազախստանն ու Հայաստանն ունեն նմանատիպ օրակարգ բոլոր երկկողմանի հարցերում: Մենք շնորհակալ ենք հայկական կողմին Ղազախստանում միջազգային միջոցառումներին մասնակցելու եւ աջակցելու համար»,- ասել է դեսպանը:

Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ մոտակա ժամանակում բարեկամական խմբերը փոխայցերի շրջանակում կհանդիպեն Հայաստանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում