Ներքին 3 տարի առաջ - 18:11 08-09-2023

Վաղարշակ Հակոբյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրախ եմ փաստել, որ հայ-ղազախական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Մենք կարեւորում ենք երկկողմ համագործակցության խորացումն ու զարգացումը. այս համատեքստում պետք է ակտիվացնել բարեկամական խմբերի փոխայցելությունները. ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Բոլատ Իմանբաեւն իր հերթին գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները գնալով էլ ավելի են ամրապնդվում: Նա նշել է, որ Ղազախստանը ողջունում է բարեփոխումների ուղին, որը Հայաստանը սկսել է 2018 թվականից:
Արտակարգ եւ լիազոր դեսպանը Վաղարշակ Հակոբյանին տեղեկացրել է, որ վերջին ընտրություններից հետո իրենց երկրում արդեն ձեւավորվել է Մաժիլիսը, ներկայացրել բարեկամական խմբի անդամ պատգամավորների ցանկը ու հայտնել, որ իրենց երկրում արդեն սպասում են ՀՀ ԱԺ պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են բարեկամական խմբերի փոխայցելություններին ու դրանց ժամանակահատվածին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»