Արտաքին 2 տարի առաջ - 16:27 31-08-2024

Ֆիլիպինները եւ Չինաստանը միմյանց մեղադրել են Հարավչինական ծովում նավերի միտումնավոր խոցման մեջ

Շաբաթ օրը Ֆիլիպինները եւ Չինաստանը մեղադրանքներ են փոխանակել Հարավչինական ծովում ափային պահպանության նավերի միտումնավոր խոցման մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Սաբինա ծանծաղուտում բախումը մեկ ամսում հինգրորդն է երկու երկրների բազմամյա մրցակցության ընթացքում։ Պեկինը հավակնում է գրեթե ողջ Հարավչինական ծովին, ներառյալ այն հատվածները, որոնց հավակնում են Ֆիլիպինները, Բրունեյը, Մալայզիան, Թայվանը եւ Վիետնամը։ Այդ հատվածները, որոնցով ամեն տարի անցնում է 3 տրլն դոլարի ապրանքաշրջանառություն, հարուստ են նավթով եւ բնական գազով, ինչպես նաեւ ձկան պաշարներով։ Հաշտարար դատարանի մշտական պալատը 2016թ. եկել է այն եզրահանգման, որ Չինաստանի հավակնությունները իրավաբանական հիմք չունեն, Պեկինը հերքում է այդ որոշումը։

Ֆիլիպինների ափային պահպանության ներկայացուցիչ Ջեյ Տարիելը մամուլի ասուլիսում ցուցադրել է շաբաթ օրվա բախման տեսագրությունը՝ հայտնելով, որ Չինաստանի ափային պահպանության 5 205 նավը «ուղիղ եւ միտումնավոր խոցել է ֆիլիպինյան նավը առանց որեւէ սադրանքի։
Խոյահարման հետեւանքով վնասվել է 97 մետրանոց նավը։
Տարիելի խոսքով՝ «Թերեզա Մագբանուան» Ֆիլիպինների ափային պահպանության ամենամեծ նավերից է, անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Չինաստանի ափային պահպանության ներկայացուցիչ Լյու Դեցզյունն իր հերթին հայտնել է, որ ֆիլիպինյան նավը, «որն ապօրինաբար նստել էր ծանծաղուտին», խարսխից հանվել եւ «միտումնավոր խոցել է» չինական նավը։ Նա ֆիլիպիններին կոչ է արել անհապաղ նահանջել կամ պատասխան տալ հետեւանքների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան