Արտաքին 4 տարի առաջ - 10:52 09-04-2022

Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին

Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Տոկիոն և Մանիլան մարտնչում են Չինաստանի դեմ Արևելաչինական և Հարավչինական ծովերում նրա վարքագծի հետ կապված։ Սակայն, միևնույն ժամանակ, փոխադարձ մտահոգություն են առաջացնում Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները և Ռուսաստանի գործողությունները՝ Ուկրաինայում:
Տոկիոյում Ճապոնիայի և Ֆիլիպինների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը առաջինն էր 2+2 ձեւաչափով՝ ԱՄՆ երկու առանցքային դաշնակիցների միջև։
Ճապոնիան և Ֆիլիպինները 2015թ․ հունվարին պաշտպանական կապերի ամրապնդման մասին համաձայնագիր են ստորագրել և դրանից հետո շուրջ 20 համատեղ ռազմածովային, ինչպես նաև համատեղ ռազմաօդային զորավարժություններ անցկացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում