Ներքին 2 տարի առաջ - 13:37 31-08-2024

Ցավալի է տեսնել, որ մեր ռուս գործընկերները գերիների հարցը շրջանցում են. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաեւ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին. Եւ շատ դեպքերում, երբ մեր ռուս գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների հարցը շրջանցում են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք ուզում ենք եռակողմ հայտարարությունները կարեւորել, մենք պետք է առաջին հոդվածից սկսենք կարդալ եւ տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Սա կարեւոր ընդգծում է:

Իհարկե, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Այդ աշխատանքը չի երեւում, եւ դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է: Երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, դրան նախորդող շրջանում լի շատ հարցեր էին տրվում, եւ ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, եւ դա ամենօրյա է: Շատ երկար տեւեց այդ ամեն ինչը եւ մարդիկ, երբեմն նաեւ հուսահատվում են, տպավորություն են ստանում, որ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպիսին չէ»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում