Ներքին 2 տարի առաջ - 13:25 06-06-2024

Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան

Ռուսաստանը լայնածավալ աշխատանք է տանում ՀՀ աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ավարտին, խոսելով աղետի գոտում ստեղծված իրավիճակի մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, իրենք ակտիվորեն աշխատում են միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։