Ներքին 4 տարի առաջ - 12:09 26-05-2022

Կտրամադրվեն վարկեր՝ էներգաարդյունավետ վերականգման աշխատանքներ իրականացնելու համար

Կառավարության նիստում քննարկվում էր բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերականգման աշխատանքների պետական աջակցության ծրագրերի իրականացման կարգը հաստատելու, ՀՀ կառավարության 2022թ․-ի ապրիլի 15-ի համար 520 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Որպես զեկուցող հանդես եկավ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ «Նախագծի նպատակը բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերականգման աշխատանքների, պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի հաստատումն է։ Ի դեպ, նշեմ, որ բնակչության շրջանում ծրագիրը արդեն կիրառվում է ռենովացիոն ծրագիր անվանմամբ։ Որոշման երկրորդ կետով հանձնարարվել է Քաղաքաշինության կոմիտեին Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել ծրագրի իրականացման կարգը։ Այն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկի հետ կազմակերպվել են քննարկումներ, որոնց մասնակցել են մեր գործընկեր նախարարությունները։ Մշակվել է կարգի նախնական տարբերակը, որը նույնպես դրվել է քննարկման, որի արդյունքում լրացվել է և ներկայացվում է հաստատման։ Մշակված կարգով սահմանվել են գործածվող հասկացությունները, սահմանվում են էներգաարդյունավետության չափանիշները, այդ չափանիշներին համապատասխանող են դիտարկվում հետևյալ միջոցառումները՝ պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում, էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում, ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի և ջեռուցման համակարգի բաղադրիչների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում։ Սահմանվում են նաև վարկի ծախսային ուղղությունները»,- ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Որոշումը ընդունվեց միաձայն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ