Մամուլ 2 տարի առաջ - 08:55 31-08-2024

Հրայր Թովմասյանը խանգարում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ արշավը ոչ այնքան ՍԴ դատավորի դեմ է՝ նա կարող է ազատությունից ու պաշտոնից զրկվել, որքան Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին է հուշում։ Փաշինյանին պետք է, որ անաղմուկ, առանց ավելորդ էմոցիաների իր կամակատար ՍԴ-ն` յուրային դատավորներով, դակի ցանկացած փաստաթուղթ: Ընդ որում` ոչ միայն այլընտրանքային կարծիք, քննադատություն չհնչի, այլեւ ապազգային որոշումների մասին չխոսեն։ Իսկ Թովմասյանի հեռանալուց հետո հենց այդպես էլ կլինի:

Ուստի Փաշինյանը խնդիր է դրել ավարտին հասցնել կիսատ մնացած գործը, որը Հրայր Թովմասյանի դեմ սկսել էր դեռ պատերազմից առաջ՝ 2019-ին։ Երեկ դատարանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, որովհետեւ մեղադրանքի վաղեմության ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, իսկ գործը դեռ պետք է եւս 2 ատյանով անցնի: Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են այն կանոնակարգը, որի սկզբունքների հիման վրա շարունակելու են սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի ԱԺ-ում դրա վավերացման ընթացակարգը, փաստաթուղթը նախ կուղարկվի ՍԴ՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,- նշված է հաղորդագրությունում: Կանոնակարգի բովանդակությունը դեռեւս չեն հրապարակել, այսօր Փաշինյանն ասուլիս է տալիս՝ թերեւս հող նախապատրաստելով հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, եւ կրկին փորձելու է կատարվածի մեղքը կա՛մ նախկինների վրա գցել, կա՛մ ներկայացնել որպես Հայաստանի պայծառ ապագային ուղղված քայլ, ինչպես արեց Կիրանցում տեղադրված սյուների հետ կապված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան