Մամուլ 2 տարի առաջ - 08:45 30-08-2024

Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Կիրանց կգնա. թշնամուց 40 մետր հեռավորության վրա 5 առաջին դասարանցիների մի մասը դպրոց չի գնա․ Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի մեկին այցելելու է Կիրանց գյուղ:

Կիրանցի բնակիչները մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է գյուղի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացմանը, որը Փաշինյանի իշխանության օրոք դարձել է սահմանամերձ եւ թշնամու կողմից մոտ դիտարկելի: Գյուղի բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ գյուղում 5 առաջին դասարանցի կա, որոնց մի մասը դպրոց չի հաճախելու հայրենի գյուղում, քանի որ ծնողները խիստ մտահոգ են. դպրոցը նոր գծված սահմանից ընդամենը 40-50 մետր հեռավորության վրա է ու ադրբեջանցի սահմանապահների թիրախում:
Փաշինյանը, սակայն, գնալու է իր քաղաքական դիվիդենտները շահելու, թե դպրոցի բացման է մասնակցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարկ լինի, բնակիչներից ներողություն խնդրելով՝ Կիրանցում նոր դպրոց կկառուցեն. «Մենք պատրաստ ենք անվտանգության հավելյալ միջոցներ գործադրել նոր դպրոցը շահագործելու համար, բայց եթե հավելյալ անվտանգային միջոցներից հետո էլ տեղի բնակիչները հարմար չգտնեն երեխաներին այդ դպրոց ուղարկել, մենք պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, իսկ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի»:
Հիշեցնենք նաեւ, որ նույն դպրոցի մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում խոսելով՝ Փաշինյանը հայտարարել էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծառ կտնկեն դպրոցի տարածքում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով