Մամուլ 2 տարի առաջ - 07:53 30-08-2024

Շինարարության ոլորտում կանխատեսվաղ կոլապսը չուշացավ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային շինարարության աճով, սակայն հատկանշական է, որ սկսել են աճել բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին:

Այսինքն՝ հիփոթեքային վարկերը դարձել են շինարարությունն առաջ մղող խթան. մարդկանց վճարած գումարով մի ամբողջ շենք է կառուցվում։

Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը, սառույցի պես կանգնել է տեղում եւ դադարում է առաջ գնալուց։ Տնտեսագետները նշում են՝ կարելի է սպասել նաեւ գնի անկման, որը աստիճանաբար կբերի ոլորտի ապակայունացման։

Բնակարանաշինության դեպքում զրո ամբողջ նվազումն էլ կարող է հանգեցնել ֆինանսական անկման կառուցապատողների համար։ Այսինքն՝ առաջարկ կա՝ գինը ցածր է, պահանջարկ կա՝ բարձրանում է։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, բնակարանների վաճառքը քչանա, սակայն սանդղակը գուցե կրկին բարձրանա՝ մարզերում մեկնարկելուց հետո»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում