Ներքին 2 տարի առաջ - 20:10 29-08-2024

Երևանում բախվել են Infiniti-ն, Kia-ն, BMW-ն, 2 Mercedes-ները, Nissan Murano-ն և «Գազել»-ը․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող՝ 55-ամյա Արա Մ․-ին պատկանող «Nissan Murano» և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած «Mercedes», 28-ամյա Գոռ Վ․-ի վարած «Mercedes» և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

«Infiniti»-ի վարորդը ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան