Ներքին 2 տարի առաջ - 09:53 13-02-2024

Երևանում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բագրևանդի փողոցում՝ թիվ 70 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Infiniti մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով 1 հոգի, ով երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկների կողմից անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպք վայրում պարեկներին է մոտեցել երիտասարդ մի աղջիկ, ով հայտնել է, որ BMW-ի վարորդը ինքն է եղել, սակայն պարեկները ունեն կասկածներ, որ վարորդը այլ մարդ է եղել, պարզապես այդ աղջիկն է ներկայանում՝ որպես վարորդը։ Այդ տեղեկությունը պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»