Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:45 29-08-2024

Մեր պրոբլեմները կախում ենք երեխեքի վզից, պետք չի իրենց մտցնել սև արկղերի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Նախարարին իմ վերջին մի քանի չնախատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություններ եմ ստացել, ու շատ մեծ ու լուրջ խնդիրներ կան: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցներին:

«Մենք մեր բոլոր պռոբլեմները՝ հին և նոր, տանում կախում ենք երեխաների վզից, ինչը ուղղակի չի կարելի, պետք է թողնել, որ երեխանները ձևավորվեն, երեխաներին պետք չի մտցնել այդ սև արկղերի մեջ»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով ԿԳՄՍ նախարարան ասաց, որ միջավայրը բովանդակության շարունակությունն է:

«Մենք մեր ստանդարտների խնդրին էլ ենք անդրադառնում: Եթե մենք կրթության նոր չափորոշիչով ճկունության, ստեղծագործականության ու ինքնուրույն մտածողության նպատակն ենք դնում միջավայրն էլ պետք է այդպիսին լինի. մեր դպրոցական աթոռների այսօրվա ծանրությունը թույլ չի տալիս այդ միջավայրն ապահովել: Մենք պիտի գնանք նաև այդ ստանդարտների փոփոխությանը, որտեղ երեխաները կարող են շրջանաձև նստել, կարող են փոքր խմբերով աշխատել, սա նաև պահանջ է դնում, թե ինչպիսի գույք պիտի ունենանք»,- ասաց Ժաննա Անդերասյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով