Ներքին 8 ամիս առաջ - 12:40 19-01-2026

Մեր երեխեքի կյանքի հաշվի՞ն պետք է դասեր քաղես․ զինվորի հայրը՝ Պապիկյանին

«Պաշտպանության նախարարն ասում է՝ գործը գտնվում է դատարանում և չի ցանկանում մեկնաբանություններ անել։ Բայց ինչպե՞ս կարող է քո խղճի առաջ մաքուր լինել, երբ դու պատասխանատու ես երեխաների կյանքերի համար։ Ինչո՞վ ես ապահովել նրանց անվտանգությունը, որտե՞ղ էիր պահում այդ երեխաներին, ինչպե՞ս էիր ապահովել իրենց նվազագույն պայմանները։ Ես չեմ ասում, որ նրանք պետք է ապրեին տների նման պայմաններում, բայց մինիմալ պայմաններն առնվազն պետք է ապահովվեին», – նշեց զոհված զինծառայողի հայր Գաբրիել Կիրակոսյանն այսօր, հունվարի 19-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործի վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ։ ։

Նա հիշեցրեց նախարարի խոսքերը՝ «դեպքը մեզ լինի դաս», և հակադարձեց․ «Արա՛, մեր երեխաների կյանքի հաշվի՞ն պիտի դասեր քաղես։ Եթե դու անգրագետ ես և գալիս ես մարդկանց կյանքերի հաշվին դասեր քաղելու, ի՞նչ գործ ունես այստեղ։ Եթե ձեր մեղքի բաժինը կա, ինչո՞ւ մեղադրյալների աթոռին չեք»։

Գաբրիել Կիրակոսյանն ընդգծեց, որ դեպքից անմիջապես հետո նախարարն ու համապատասխան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել, և այն հայտարարությունը, որը արել է՝ միակն է, ինչ նա ասել է երկու ամսվա ընթացքում։

«Վերջնական կարծիք տալու փոխարեն, մենք մի ամբողջ տարի ծանոթանում էինք գլխավոր մեղադրյալի ցուցմունքին։ Այսինքն՝ սկզբից գործը փակել են», – ասաց նա։

Զինվորի հայրը շարունակեց հարցադրումներով․ «Ինչպե՞ս կարելի է կանգնել, ասել՝ իմ խղճի առաջ մաքուր եմ, երբ երեխաների համար որևէ պայման չես ստեղծել, անվտանգություն չես ապահովել։ Էդ պաշտոնը պահելու իրավունք չունես»։

Նա ընդգծեց, որ նախարարի և համապատասխան մարմինների գործողությունները չեն համապատասխանում պատասխանատվության չափերին և չեն երաշխավորում զինծառայողների անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան