Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 29-08-2024

Ինչո՞ւ էին հայ բժիշկներն այցելել Մոսկվա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանի բժիշկների բավական պատկառելի ներկայացուցչություն է այցելել Մոսկվա: Մեր տեղեկություններով, նրանք մասնակցել են բժիշկների՝ «Առողջ Եվրասիա» միջազգային համաժողովին, որիկազմակերպիչն է «Եվրասիա» միջազգային համագործակցության աջակցության ոչ առևտրային կազմակերպությունը:

Օգոստոսի 22-25-ը Մոսկվայում կայացած միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մասնագետ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Բժիշկները մասնակցել են դրամաշնորհային մրցույթին և ստեղծել միջազգային բլոգներ՝ եվրասիական երկրների բնակչության բժշկական կրթության վերաբերյալ: Լավագույն նախագծերը ստացել են ֆինանսական և փորձագիտական աջակցություն: Բլոգները վարելու են տարբեր երկրների բուժաշխատողների թիմեր։
Համաժողովի առանցքային նպատակը բժիշկների շրջանում մասնագիտական աճի, փորձի և գիտելիքների փոխանակման համար տարածքի ստեղծումն է:
«Եվրասիա» ՄՀԱ-ի աջակցությամբ նմանատիպ հարթակներ առաջիկայում կբացվեն նաև այլ մասնագիտական համայնքների համար:

Ընդհանուր առմամբ ներկայացվել է 13 նախագիծ։ Հաղթողների թվում են «Եվրասիա՝ առողջության տարածք» մարդկանց կրթելու հարթակը, վեյփ ծխելու վտանգների մասին միջոցառումների շարքը, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման համար անհրաժեշտ տեղեկությունների մեդիահարթակը, ատամնաբույժների անվճար արտագնա խորհրդատվություններ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը և այլն: Նրանք ստացել են սարքավորումներ և հավաստագրեր՝ սեփական նախագծերը զարգացնելու համար։

«Ֆորումում մեր խնդիրն էր ստեղծել տարածք առանց սահմանների շփման, փորձի փոխանակման համար։ Ուրախ եմ, որ այս խնդիրը կատարված է։ Ես այստեղ տեսնում եմ ոչ միայն ինը երկրների բժիշկներ, այլ տեսնում եմ մեկ թիմ։ Թիմ, որը ստեղծել է «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգիրք»։ Թիմ, որը կզբաղվի մարդկանց առողջապահական կրթությամբ անձամբ և բլոգերի միջոցով: Նման արդյունքը շատ թանկ արժե», - նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալ յոնա Արշինովան։

«Առողջ Եվրասիա» ֆորումը ներառում էր գործնական, կրթական և էքսկուրսիոն ծրագրեր: Հայտնի բժիշկները, մարքեթոլոգները, իրավաբանները, հոգեբանները և լրագրողները պատմել են, թե ինչպես պահպանել բուժաշխատողի անբասիր համբավը, նվազեցնել իրավական ռիսկերը, բարձրացնել սթրեսակայունությունը և ճիշտ զրույց կառուցել հիվանդի հետ: Ռազմավարական նստաշրջանում բժիշկները Եվրասիայի բնակիչների համար առաջարկությունների ցուցակ են կազմել, որոնք հիմք կհանդիսանան «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգրքի» համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր