Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 10:44 27-10-2026

«Գորիս» ՔԿՀ–ի ծառայողները կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձը

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողը տեսահսկման համակարգի միջոցով նկատել է, որ հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՔԿԾ-ն։

«Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տեղանքի զննություն՝ միաժամանակ հսկողություն սահմանելով տվյալ խցի ներսում։

Զննության ընթացքում արգելագոտու տարածքում հայտնաբերվել է մեկ փաթեթ, ևս մեկ փաթեթ հայտնաբերվել է նշված խցի պատուհանագոգի արտաքին հատվածում։

Փաթեթներում առկա են եղել 8 բջջային հեռախոս, հեռախոսի 4 պատյան, 2 զույգ ականջակալ և լիցքավորման լար։

Բացի այդ՝ նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան