Արտաքին 2 տարի առաջ - 23:40 24-08-2024

ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում Ուկրաինային թույլատրել ՌԴ-ին խփել իր հեռահար զենքով. Politico

Politico-ն տեղեկացրել է, որ Բայդենի վարչակազմը դեռ պատրաստ չէ թույլ տալ ՌԴ տարածքին իր հեռահար զենքով հարվածներ հասցնել (այն այժմ կարելի է օգտագործել միայն պաշտպանական նպատակներով), սակայն ամեն բան կարող է փոխվել։ Փոխանցում է News.am-ը։

Որոշ դեմոկրատ օրենսդիրներ հայտնել են, որ պատրաստ են ավելի մեծ ազատություն տրամադրել Ուկրաինային ամերիկյան զենքի օգտագործման հարցում, տեղեկացրել է Unian-ը։ «Ուկրաինայի պարտության ռիսկն աղետալի է աշխարհակարգի համար, ուստի ԱՄՆ-ը պետք է աշխատի, որպեսզի «կառավարի ինչպես թեժացման ռիսկերը... այնպես էլ միջամտի այնպես, ինչպես չէինք անի հակամարտության առաջին տարում»,- ասել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Ջեյսոն Քրոուն։

Կողմ է արտահայտվել նաեւ հանրապետական Քեն Քալվերտը։ Նա քննադատել է Բայդենի վարչակազմի անվճռականությունը եւ ավելացրել, որ Ուկրաինայի ԶՈւ-ի համար դժվար կլինի պահել Կուրսկում իր առաջմղումը, եթե հեռահար զենքի օգտագործման թույլտվություն չստանա։

«Ինչ-որ պահի պատերազմը պետք է ավարտվի, եւ եթե ուկրաինացիները չկարողանան պաշտպանել իրենց տարածքը՝ հարձակվելով մատակարարումների շղթայի վրա, որով կատարվում են ռուսական ռազմական գործողությունները, դժվար կլինի նրանց նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,- ամփոփել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող