Արտաքին 4 տարի առաջ - 13:52 24-06-2022

Զելենսկին ցանկանում է պաշտոնանկ անել ՈՒԱԾ-ի ղեկավարին՝ Խերսոնը կորցնելու պատճառով․ Politico

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավար Իվան Բականովին։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Զելենսկիի մերձավոր չորս ուկրաինացի պաշտոնյաների և Կիևին ՈՒԱԾ-ի բարեփոխման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրող մեկ արևմտյան դիվանագետի խոսքին։

Պարբերականի աղբյուրների համաձայն, Բականովը կորցրել է Ուկրաինայի նախագահի բարեհաճությունը մի շարք անհաջողությունների և պատերազմի ժամանակ Խերսոնի բռնազավթման պատճառով։ «Մենք չափազանց դժգոհ ենք նրա աշխատանքից և փորձում ենք ազատվել նրանից»,- Politico-ին ասել է Զելենսկիին մոտ կանգնած ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան:

Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ խոսքը ոչ միայն Բականովի մասին չէ, այլ նաև պատերազմի առաջին ժամերին և օրերին ՈՒԱԾ-ի այլ բարձրաստիճան աշխատակիցների որոշումների, որոնց պատճառով, մասնավորապես, Ուկրաինան կորցրեց ռազմավարական կարևոր նշանակության Խերսոնը։ Օրինակ, Խերսոնի ՈՒԱԾ-ի ղեկավար Սերգեյ Կրիվորուչկոն հրամայել էր տարհանել քաղաքի բնակիչներին մինչև ռուսական զորքերի ներխուժումը, իսկ նրա օգնական Իգոր Սադոխինը ռուսներին էր հանձնել ականապատ դաշտերի քարտեզը: ՈՒԱԾ-ի երկու աշխատակիցներն էլ բերման են ենթարկվել պետական ​​դավաճանության մեղադրանքով։

Բացի այդ, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, ռուսական զորքերը մարտի 3-ին հեշտությամբ կարողացան գրավել Խերսոնը, քանի որ ՈՒԱԾ-ի աշխատակիցները չէին պայթեցրել քաղաքի Դնեպրով անցնող Անտոնովսկի կամուրջը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը և Իվան Բականովը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով