Արտաքին 4 տարի առաջ - 12:01 07-02-2022

Մակրոնը ցանկանում է դառնալ Ուկրաինային փրկած հերոսը. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Մակրոնը ծրագրում է այս տարվա ապրիլին նշանակված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախօրեին Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Ուկրաինայում խաղաղության շուրջ, գրում է Politico-ն։

Փարիզը մեծ հույսեր է կապում այս այցի հետ, քանի որ եթե Մակրոնին հաջողվի կանխել Ուկրաինայի տարածք հնարավոր ներխուժումը, ապա նա որպես հերոս կընկալվի իր ընտրողների շրջանում, գրում է պարբերականը։

Օրինակ, որոշ ֆրանսիական լրատվամիջոցներ Մակրոնին արդեն համեմատում են երկրի նախկին ղեկավար Նիկոլա Սարկոզիի հետ, որը ժամանակին հաջողությամբ որպես միջնորդ հանդես եկավ ռուս-վրացական հակամարտության ժամանակ։

«Դուք չեք կարող հաղթել ընտրություններում՝ հիմնվելով միայն արտաքին քաղաքականության վրա: Բայց նման քայլերը կարող են ամրապնդել Մակրոնի՝ որպես համաշխարհային մակարդակի քաղաքական գործչի կարգավիճակը: Դա թույլ կտա նրան առանձնանալ մնացած թեկնածուներից դեռ ընտրարշավից առաջ, այդպես նա ցույց կտա, որ կարող է ապահովել Ֆրանսիայի գոյությունը միջազգային արենայում»,- պարզաբանել է միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սիրիլ Բրեթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան