Ներքին 2 տարի առաջ - 12:10 24-08-2024

Ստացվում է՝ ես շփվում եմ նրա կլոնի հետ․ որտե՞ղ է Արզաքանցյանի կինը

Պետական գործիչ Վարդան Ղուկասյանն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ըստ իր Մեծ Բրիտանիայի աղբյուրների՝ Մեծ Բրիտանիայում կալանավորվել է Տիգրան Արզաքանցյանի կին Նատալյա Ռոտենբերգը, ով մի քանի օր է գտնվում է բրիտանական բանտում։

Oragir.News-ը տեղեկությունը հաստատելու համար փորձեց կապ հաստատել և՛ Նատալյա Ռոտենբերգի, և՛ նրա ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի հետ։

Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Նատալյա Ռոտենբերգի օգնականի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

«Փաստորեն, ստացվում է՝ ես շփվում եմ երևի Նատալյա Ռոտենբերգի կլոնի հետ»,- ասաց նա։

Հարցին՝ Նատալյա Ռոտենբերգն այս պահին Հայաստանու՞մ է, նրա օգնականը պատասխանեց․

«Այո, որտեղ պիտի լինի։ Այդ լուրերը սուտ են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան