Ներքին 4 տարի առաջ - 16:00 05-11-2021

Հայկ Մարությանը մեկուսացած է, ոչ մեկի հետ չի շփվում. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկուսացել է։ Այսօր ազգային ժողովում տեղեկությունը հայտնեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց` տեղյա՞կ եք` ինչու քաղաքապետն անձամբ չի եկել, որպեսզի ներկայացնի Երևանի բյուջեի ծրագիրը։

«Ճիշտն ասած` քաղաքապետն ուզում էր գալ և անձամբ ներկայացնել Երևանի բյուջեի ծրագիրը։ Բայց, ցավոք սրտի, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, որը մտավ նաև նրանց տուն, և նրա կինն ու երեխաներն այս պահի դրությամբ հիվանդ են Covid–ով, նա, զուտ լինելով վտանգավոր զոնայում, չի ուզում վտանգել այլ մարդկանց կյանքը։ Այժմ նա գտնվում է մեկուսացած վիճակում, իհարկե աշխատանքի վայրում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում»,– պատասխանեց Ներսեսյանը։

Պատգամավորն առողջության մաղթեց քաղաքապետին և ավելացրեց. «Ուղղակի փոխանցեք, որ պատգամավորներն ասում են` այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ Ազգային ժողովին անձամբ ներկայանա»։

Նշենք, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի