Արտաքին 2 տարի առաջ - 21:00 23-08-2024

Օձը դուրս է եկել զուգարանակոնքից և կծել տղամարդու սեռական օրգանը․ արտակարգ դեպք՝ Թայլանդում 

Թայլանդում օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, հսկայական պիթոնը դուրս է եկել զուգարանակոնքից և կծել տղամարդու սեռական օրգանը։

Կադրերում երևում է, որ զուգարանը լցված է եղել արյան հետքերով, քանի որ հուսահատ տղամարդը զուգարանի խոզանակով սպանել է իր վրա հարձակված սողունին։



Տղամարդը պատմել է, որ զուգարանակոնքի վրա նստելուց րոպեներ անց ամորձիների հատվածում սուր ցավ է զգացել։

«Ես զգացի, որ ինչ-որ բան կծում է ամորձիներս։ Դա շատ ցավոտ էր, ուստի ես ձեռքերս մտցրեցի զուգարանակոնքի մեջ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է դա։ Ես ցնցված էի, որ օձ եմ բռնել։ Ես արագ կանգնեցի և հանեցի այն։ Ես ցավ զգացի, իսկապես վատ ցավ, և ամենուր արյուն կար, բայց ես ավելի ցնցված էի, որ զուգարանում պիթոն գտա»,- ասել է նա։


Վերջինս նշել է, որ զուգարանի խոզանակով այնքան է հարվածել օձի գլխին՝ մինչև վերջինս թուլացրել է գլուխը և սատկել։

Միջադեպից անմիջապես հետո տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա խոսքով՝ բժիշկներն ասել են, որ կարերի կարիք չի ունենա, քանի որ վերքը շատ խորը չի, և այն մի քանի շաբաթվա ընթացքում կլավանա։

«Իմ ամորձիներն այժմ լավ են։ Ես բախտավոր եմ, որ դա թունավոր օձ չէր: Կոբրան ինձ կսպաներ։ Բայց դրանից հետո ես այլևս չեմ օգտվել այդ զուգարանից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թայլանդում օձերը զուգարանում հարձակվում են մարդկանց վրա։ 2016 թվականին 10 ոտնաչափ երկարությամբ պիթոնը հարձակվել էր 38-ամյա մի տղամարդու վրա՝ կծելով վերջինիս սեռական օրգանը, 2020-ին էլ՝ պիթոնը կծել էր մի կնոջ, ով նստած էր զուգարանակոնքի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով