Արտաքին 5 տարի առաջ - 11:43 24-07-2021

Թայլանդում կին է մահացել COVID-19-ի դեմ տարբեր պատվաստանյութերով պատվաստվելուց հետո

Թայլանդում 39-ամյա մի կին է մահացել AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց մեկ օր անց: Ավելի վաղ նա ստացել էր Sinovac պատվաստանյութը՝ որպես առաջին պատվաստում, հայտնում է The Phuket News-ը:

Թայլանդի հիվանդությունների վերահսկման դեպարտամենտը հայտնել է, որ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի այտուցն է եղել արյան թրոմբի պատճառով, ինչը հանգեցրել է ուղեղի ցողունի սեղմմանը:

Դեպարտամենտի բժիշկ Չավեցան Նամվաթը նշել է, որ սա երկրում առաջին մահն է այլընտրանքային պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Նա նշել է, որ երկրի իշխանությունները հետաքննություն են անցկացնելու՝ պարզելու համար, թե մահն արդյոք կապված է պատվաստումների հետ:

Հուլիսի կեսերին Թայլանդը թույլ է տվել օգտագործել COVID-19-ի դեմ երկու տարբեր պատվաստանյութեր՝ Sinovac և AstraZeneca: Որոշումն ընդունվել է հիվանդ բուժաշխատողների թվի կտրուկ աճից հետո: Մինչ օրս շուրջ 84 հազար մարդ է պատվաստվել տարբեր արտադրողների պատվաստանյութերով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան